ԱՃՈՒՐԴԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ՝ ծառայություն)։

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ( այսուհետ՝ աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքում՝ ajurd.nk.am կամ achurd.nk.am (այսուհետ՝ կայք):

 3.Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ։

4. Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը նեկայացնում է անձնագիր և սոցիալական քարտ (իրավաբանական անձինք ներկայացնում են նաև լիազորագիր)։

 5. Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում ARCA համակարգի միջոցով, կամ վճարում ծառայության դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին։

 6. Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին  տրվում է աճուրդի մասնակցի ծրար, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։

 7. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով՝ ներմուծելով աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։

8. Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է ծառայության գրասենյակ`  նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես աճուրդի մասնակից` ստանալով  մասնակցի ծրար։

9. Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։ Աճուրդում հաղթելուց հետո  մասնակիցը երեք բանկային օրվա ընթացքում լոտի գնման գինը ամբողջությամբ վճարում է ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը։ Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են։  

10. Հաղթողի կողմից գնման գինը վճարելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

11. Աճուրդում հաղթելու դեպքում  մասնակիցը լոտի գնման գինը երեք բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում է ԴԱՀԿ ծառայությունում՝ հաշվանցելով այն։

13. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո տասը օրվա ընթացքում կարող են դիմել ԴԱՀԿ ծառայություն։